Հրապարակվել են Վաղարշապատի ընտրողների ցուցակները․ ՆԳՆ

Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում հոկտեմբերի 7-ին հրապարակվել են Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների տվյալները։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ-ից։
ՆԳՆ-ից հայտնում են, որ քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։
Նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ՆԳ նախարարության պաշտոնական կայքի «Ընտրություններ» բաժնում կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՏԻՄ 16․11․25 ընտրողների ռեգիստր և ընտրողների ցուցակներ բաժիններում: ԿԸՀ ՏԻՄ ընտրողների ռեգիստրի որոնմամբ՝ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել