Ծաղկեվանք է բերվել Սուրբ Վարվառա կույսի մասունքը

Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Թեկղի, Վարվառա և Պեղագեա կույսերի հիշատակության օրը:  Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում էԱրագածոտնի թեմից։

Ղազարավանի մենաստանի միանձնուհիների, հոգևորականների և բազմաթիվ ուխտավորների աղոթակցությամբ, Ծաղկեվանքում մատուցվեց ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ, ձեռամբ Մուղնու հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանի: Հայտնում են Արագածոտնի թեմից։

Այս առիթով, Թեմակալ Առաջնորդ Գերաշորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ այս տարի ևս Ծաղկեվանք էր բերվել Սուրբ Վարվառա կույսի մասունքը հավատացյալներին հաղորդ դարձնելու համար:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել