ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առիթով, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նախագահի օգնականի խոսքով՝ Պուտինը չի պլանավորում հեռախոսազրույց ունենալ Թրամփի հետ այսօր։
Նշենք՝ այսօր՝ հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահը դարձավ 73 տարեկան։
Ուշակովի խոսքով՝ ՌԴ ղեկավարը սկսել է շնորհավորանքներ ընդունել արտասահմանցի գործընկերներից ժամը 14:00-ից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Iravaban.net-ը գրել էինք, որ Փաշինյանը զանգահարել է Պուտինին: Հեռախոսազանգը` Ռուսաստանի նախագահի ծննդյան օրվա առիթով էր։