Արդադատության նախարարը կլինի արձակուրդում

Նիկոլ Փաշինյանը որոշման համաձայն՝ Արդադատության նախարարը արձակուրդում կգտնվի: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարությունից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով`  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ

հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի հոկտեմբերի
10-14-ը ներառյալ:

2. Սրբուհի Գալյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը»,- նշվում է որոշման մեջ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել