Նորք Մարաշ ԲԿ-ն հերքել է Mamul.am լրատվականի հրապարակումը՝ մահվան ելքով վիրահատության դեպքի մասին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նորք Մարաշ ԲԿ-ն հայտարարություն է տարածել՝ պատասխանելով Mamul.am լրատվականի այն հրապարակմանը, որ մահվան ելքով վիրահատությունից հետո հաղորդում է ներկայացվել մի քանի բժիշկների դեմ․ «Ի պատասխան Mamul.am-ի հրապարակմանը՝ «Նորք Մարաշ» ԲԿ-ում մահվան ելքով վիրահատության մասին, ցանկանում ենք տեղեկացնել, որ դեպքի վերաբերյալ մամուլում ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը:

Ցանկանում ենք հիշեցնել անմեղության կանխավարկածի մասին, և քանի որ դեռ չկա դեպքի վերաբերյալ որևէ վերջնական որոշում, հորդորում ենք մամուլի ներկայացուցիչներին զերծ մնալ չճշտված տեղեկատվության տարածումից, ամենօրյա ռեժիմով հարյուրավոր մարդկանց կյանքեր փրկող մասնագետների վերաբերյալ զրպարտություն հնչեցնելուց:

Ցանկացած բժշկական միջամտություն, առավել ևս սրտի վիրահատությունը, իր մեջ պարունակում է ռիսկեր, որոնց մասին անպայմանորեն տեղեկացված են լինում բուժառուն և նրա հարազատները, որի մասին տալիս են գրավոր համաձայնություն:

Անվիճելիորեն տեղի է ունեցել ողբերգական դեպք, ինչի համար մեր ցավակցությունն ենք հայտնում մահացածի ընտանիքին և հարազատներին:

Ցանկանում ենք նաև նշել, որ այս հարթակը չենք համարում բավարար պատշաճ դեպքի վերաբերյալ բոլոր մանրամասները հրապարակելու համար: Կրկին անգամ մեր ցավակցությունն ենք հայտնում մահացածի ընտանիքի անդամներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել