Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները․ Կարեն Կարապետյան

Հարգելի գործընկերներ, որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները։ Այս մասին հայտարարություն է տարածել Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը։

«Ինձ համար մեծագույն պատիվ և պատասխանատվություն էր՝ ծառայել մեր երկրին այս կարևոր պաշտոնում: Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել այս բացառիկ հնարավորության համար։

Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում նվիրյալ մասնագետների մեր թիմին, որոնց հետ պատիվ և հաճույք էր աշխատել կողք կողքի և կիսել այս բարդ ճանապարհը։ Իրապես, անչափ հպարտ եմ այն արդյունքներով, որը մենք միասին գրանցել ենք՝ իրավական, դատական և հակակոռուպցիոն բարեփոխումների ուղղությամբ: Վստահ եմ, որ այս ջանքերը կշարունակեն ձևավորել մեր երկրի ապագա իրավական և ինստիտուցիոնալ համակարգը և կայուն հիմք կհանդիսանան նախարարության նոր թիմի հետագա արդյունավետ աշխատանքների համար։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր բոլոր միջազգային գործընկերներին, որոնք ողջ այս ընթացքում կիսել են մեր ձգտումները և անվերապահորեն աջակցել մեր բարեփոխումների օրակարգին»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել