ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Սպիտակի ոլորանները փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը բաց է բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։

Դիլիջանի և Ջաջուռի ոլորաններում, Արագածի տարածաշրջանում, Վանաձոր, Ապարան, Թալին, Ջերմուկ, Քաջարան քաղաքներում տեղում է ձյուն։

Արթիկի, Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածի տարածաշրջանում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել