Հայրը հայտնել է՝ որդուն շտապօգնության բժիշկները փորձում են տեղափոխել հոգեբուժարան, սակայն նա դիմադրում է, ձեռքին նռնակ կա

Նոյեմբերի 25-ին, ժամը 20-ին, համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին զանգած տղամարդը հայտնել էր, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող որդուն շտապօգնության բժիշկները փորձում են տեղափոխել հոգեբուժարան, սակայն նա դիմադրում է, ձեռքին նռնակ կա:

Անմիջապես դեպքի վայր են մեկնել քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, համայնքային ոստիկանության բաժնի ծառայողները և Կոտայքի մարզի պարեկները ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանի և Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։

Տևական բանակցություների և բացատրական աշխատանքի շնորհիվ 32-ամյա երիտասարդը ձեռքի նռնակը դրել է պատշգամբում։

Ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին:

Դեպքի վայրի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերվել է նաև թմրանյութի նմանվող զանգված։

Նշանակվել է փորձաքննություն։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել