Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանի նախագահ է ընտրվել Շալվա Պապուաշվիլին, որը օրենսդիր մարմինը ղեկավարում էր 2011 թվականի դեկտեմբերից: Այդ մասին հայտնել են վրացական լրատվամիջոցները. Պապուաշվիլիի թեկնածությանը կողմ է քվեարկել 88 պատգամավոր: Դեմ ոչ ոք չի քվեարկել։
Նորընտիր խորհրդարանի առաջին նիստին ընդդիմությունը ներկա չի եղել։ Նրանք հանրահավաք են անցկացնում օրենսդիր մարմնի պատերից դուրս ՝ պահանջելով նոր ընտրություն քանի որ հոկտեմբերի 26-ի ընտրությունը, իրենց պնդմամբ, կեղծվել է.
Հիշեցնենք՝ Վրաստանում խորհրդարանի ընտրությունն տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին: ԿԸՀ-ի հայտարարած արդյունքները հրաժարվել են ճանաչել խորհրդարան անցած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը։ Ընդդիմադիրները, նրանց աջակցող Վրաստանի նախագահը և ոչ կառավարական կազմակերպությունները հայտարարել են ընտրության տոտալ կեղծման մասին և պահանջել չեղյալ համարել արդյունքները: Նրանք նաև պահանջել են այդ հարցով միջազգային հետաքննություն և նոր ընտրություններ անցկացնել։
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում։ Ցուցարարները իշխանություններին մեղադրում են ընտրողների ձայները գողանալու համար։