Հարկադիր պարապուրդի վերաբերյալ փոփոխություններ են կատարվել․ դրանք նոյեմբերի 24-ից սկսում են գործել

Աշխատանքային օրենսգրքում կատարված լրացումն ու փոփոխությունները սկսում են գործել այսօրվանից՝ նոյեմբերի 24-ից։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագիծն Ազգային ժողովի կողմից ընդունվել է հոկտեմբերի 2-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է նոյեմբերի 22-ին։

Փոփոխությունը 265-րդ հոդվածի մասով է, վերաբերում է հարկադիր պարապուրդին: Հարկադիր պարապուրդի հասկացությունը տրված չէ Աշխատանքային օրենսգրքով: Ներկա կարգավորումներով անձը մի վայրից աշխատանքից ազատվում է և աշխատում այլ վայրում, ու քանի դեռ վիճարկվում է առաջին աշխատավայրից ազատման հիմքերի օրինականության հարցը և մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը, այդ հարկադիր պարապուրդը շարունակում է հաշվարկվել:

Անարդարացի մոտեցումը վերացնելու նպատակով նախատեսվում է հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում աշխատողի կողմից այլ գործատուի մոտ նոր աշխատանքի անցնելու դեպքերում տվյալ ժամանակահատվածի համար հարկադիր պարապուրդի համար վճարել նախկին աշխատանքի համար վճարված վերջին 9 ամսվա աշխատավարձի չափով գումար:

Կվճարվի նաև նախկինում և հարկադիր պարապուրդի տվյալ ժամանակահատվածում նոր աշխատանքի դիմաց ստացած աշխատավարձերի դրական տարբերությունը: Եթե աշխատողն ինն ամսից պակաս է աշխատել, ապա տրվելու է այդ ժամանակահատվածի համար վճարված աշխատավարձի չափով գումար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել