ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

Նոյեմբերի 17-ին, ժամը 22:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհի 8-րդ կմ-ին, բախվել են GAZ (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1973 թ.) և Opel (վարորդ՝ Ա. Հ., ծնված 2007 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Ն.-ն և GAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Զ. Ս.-ն (ծնված 1981 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդներին և GAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ. Շ.-ին (ծնված 1984թ.). տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ արձանագրվել է Ա. Հ.-ի մահը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել