Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Նարայանա Մուրթիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Infosys Limited» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: 

Վարչապետը բարձր է գնահատել Նարայանա Մուրթիի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում և նշել, որ պարոն Մուրթին իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու հեռանկար ու ներուժ ունեցող հայ երիտասարդների համար: Վարչապետն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը ՀՀ Կառավարության համար բացարձակ առաջնահերթություն է և կարևորում է հնարավոր համագործակցությունը Նարայանա Մուրթիի հետ: 

Վերջինս շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և ընդգծել իր ջերմ վերաբերմունքը Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ: Նարայանա Մուրթիի խոսքով՝ հայ մասնագետները բարձր տեխնոլոգիական ոլորտում ունեն մեծ ներուժ և ինքը ևս պատրաստ է իր փորձը կիսել ու նպաստել ոլորտի զարգացմանը մեր երկրում: 

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման արարողությունը կկայանա այսօր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել