«Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան հ. 177 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն ազատվել է պաշտոնից

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նոյեմբերի 8-ի որոշմամբ Գալինա Ստարովոյտովայի անվան հ. 177 հիմնական դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից։

«1. Մանյա Սաշայի Առուստամյանին՝ 2024 թվականի նոյեմբերի 8-ից ազատել «Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան հ.177 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2019 թվականի նոյեմբերի 7-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

2. «Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան հ. 177 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն կազմակերպության ուսումնական գծով տնօրենի տեղակալ Էվելինա Մանգասարյանին»:

Նշվում է, որ ազատման պատճառն է աշխատանքային պայմանագրի լրանալը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել