«Արդարադատության նախարարը շուտով կնշանակվի». Գևորգ Պապոյան

ՔՊ փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է արդարադատության նախարարի թեկնածուի շուրջ քննարկումներին։ Նա նշել է, որ թեկնածուները շատ են.

«Թեկնածուների մի մասը, որոնց մեջ արժանավորներ կային, որոնք կարող էին լավ ղեկավարել նախարարությունը, տարբեր պատճառներով, նաև՝ իրենց ներկա աշխատանքով ու պատասխանատվությամբ պայմանավորված, հրաժարվեցին նախարար դառնալ»,- ասել է նա։

Ըստ Պապոյանի՝ կադրերի սղության մասին հարցը փիլիսոփայական է. «Եւ՛ կա, և՛ չկա։ Միշտ էլ կադրային սղության խնդիրը կա»։

Ըստ նրա՝ կան թեկնածուներ, և շուտով նախարարի նշանակումը կլինի. «Քաղաքական թիմից կլինի, միգուցե, ոչ կուսակցությունից, բայց թիմից կլինի»,- ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել