Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․ Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհահատվածը փակ կլինի

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ ճանապարհահատվածի կմ16+580-կմ16+640-ում կատարվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով հոկտեմբերի 15-ի ժամը 12.00-ից մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 12.00, նշված ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար (պայթեցման աշխատանքներն ավելի շուտ ավարտվելու դեպքում կտրվի լրացուցիչ ինֆորմացիա)։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Վարորդները նշված փակ ճանապարհահատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել