Հանդիպում ենք այսօր՝ Հանրապետության հրապարակում․ «Սրբազան պայքար» շարժման հայտարարությունը

«Հանդիպում ենք այսօր՝ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ին, Հանրապետության Հրապարակում»,-այս մասին հայտնում են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման պաշտոնական էջից։

Ավելի վաղ Բագրատ Սրբազանը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում դիմել էր հանրությանը՝ հայտնելով այսօրվա հանդիպման մասին, նշելով, որ պայքարը շարունակական է լինելու․ «Արդեն 6 ամիս է, որ սկսելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը այն վերաճեց, դարձավ Սրբազան պայքար հենց մասնակիցների որակավորումներով։ Այս ընթացքում մենք հռչակել ենք այն կարևոր գաղափարները, որ մենք այսօր գտնվում ենք մի այնպիսի կացության մեջ, որ բացակա է ներքին հաշտությունը, դրա փոխարեն ատելությունն ու թշանամանքն ամեն իմաստով լցված է մեր կյանք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել