Քաղաքացին դուրս է եկել դեպի հարակից արոտավայրեր և չի վերադարձել․ փրկարարները դին իջեցրել են լեռան լանջից

Հուլիսի 16-ին, ժամը 23:07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակներ գյուղի բնակիչ Կ. Բ.-ն (ծնված 1962 թ.) անասուններին գյուղ վերադարձնելու նպատակով գյուղից դուրս է եկել դեպի հարակից արոտավայրեր և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Տեղեկություն է ստացվել, որ գյուղի արոտավայրերի մոտակայքում՝ լեռան լանջին, գյուղացիները հայտնաբերել են Կ. Բ.-ի դին:

Փրկարարները դին պատգարակով իջեցրել են լեռան լանջից (մոտ 400 մ) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել