ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Տելեգրամի իր էջում գրել է․
«Եվրամիությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել ապահովել քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը։
Եվրամիությունը պետք է հետևողական լինի և կոչ անի, օրինակ, ԱՄՆ-ի, Հայաստանի, Մոլդովայի իշխանություններին ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը։
Հակառակ դեպքում՝ դա կարող է մեկնաբանվել որպես միջամտություն պետության ներքին գործերին՝ ռեժիմի փոփոխության նպատակով»,- գրել է նա։