Գործարար, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ի պատասխան լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության, թե Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է ձեռք բերել «Զվարթնոց» օդանավակայանը՝ հայտնել է, որ թե՛ Խաչատուր Սուքիասյանը, եւ թե՛ նրա ընտանիքը չեն պատրաստվում գնել այն։
«Սա հերթական կեղծիքն ու զրպարտությունն է Սուքիասյան ընտանիքի հասցեին»,-նշել է խոսնակը՝ կոչ անելով հերքել սուտ լուրը, հակառակ դեպքում՝ ըստ նրա, Սուքիասյանի իրավաբանները կդիմեն դատարան։