Ավագանու կին անդամները իրար վրա ջուր շփեցին․ թեժ վիճաբանություն քաղաքապետարանում

Երևանի ավագանու նիստը ընդհատվեց այն բանից հետո, երբ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթից հետո վեճ առաջացավ նրա ու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների միջև, ինչը վերաճեց հրմշտոցի։

Խաչատրյանն իր ելույթում արձագանքեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանին. «Երբ մոտենում էի, մտածում էի՝ ո՛ր Մանուկին եմ պատասխանելու․ «Արմատ»-ի Մանուկին, ՀԱԿ-ի Մանուկին, «Առաքելության» Մանուկին, ԲՀԿ-ի Մանուկին, «Հանրապետության» և ՔՊ-ի դռների դիմաց հացի փոխարեն պաշտոնի հերթ կանգնած քաղաքական մուրացկանի կերպարով Մանուկին … Շատ են, բոլորը չթվարկեմ։

Եվ այս բոլոր Մանուկներին ասում եմ՝ «Մայր Հայաստան»-ի թամադային ուզում եմ հիշեցնել, որ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական ուղին ավելի երկար է, քան ձեր թիմի քաղաքական հայրերի կենսագրությունը՝ միասին վերցրած»։

Ելույթն ընդհատեց Սոնա Աղեկյանը, որը նույնպես «Մայր Հայաստան»-ի թիմից է։  Անի Խաչատրյանն անդրադարձավ նաև նրա՝ տեղից արած ռեպլիկին. «Կոյուղաջրերի թագուհի, Դուք հետո կխոսեք»։

Երևանի ավագանու նիստն ընդհատվեց այն բանից հետո, երբ Անի Խաչատրյանի ելույթից հետո վեճ առաջացավ նրա ու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների միջև, ինչը վերաճեց հրմշտոցի։ Նրանք միմյանց վրա ջուր լցրին, որին հետևեցին հարվածները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել