Եթե նախկինում միջազգային կոնսենսուս կար, որ Փաշինյանը պետք է մնա, ապա հիմա Փաշինյանն ամբողջ ախարհի համար չկա․ Անդրանիկ Թևանյան

Արցախի ու Հայաստանի անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմանը Հայաստանի իշխանության փոփոխությունն է, հանրահավաքի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի և Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը։

«Մեր գլխավոր խնդիրն իշխանափոխություն իրականացնելն է, և մեր հետևողական ջանքերով հասնելու ենք այդ նպատակի իրագործմանը, որ փրկենք արցախահայությանը և ապահովենք Հայաստանի գոյությունը»,- ասաց Թևանյանը։

Նա ընդգծեց՝ միջազգային հանրության կոնսենսուսը, որ Փաշինյանը պետք է մնա ՀՀ իշխանության ղեկին, փոխվել է, այժմ Նիկոլ Փաշինյանն աշխարհի համար էլ չկա։

«Եթե նախկինում կար տարածված կարծիք կամ իրական տեսակետ, որ միջազգային հանրության մոտ միգուցե նաև կոնսենսուս կա, որ Նիկոլ Փաշինյանը պետք է մնա, ապա հիմա ակնհայտ է, որ բացի հայ ժողովրդից, որն իր կյանքից դուրս է վռնդել Նիկոլ Փաշինյանին, նույնը կա նաև դրսում՝ միջազգային կոնսենսուս՝ այն առումով, որ նա արդեն ամբողջ ախարհի համար է դուրս գրված։

Աշխարհը հիմա նայում է այս հրապարակին և ուզում է հասկանալ՝ արդյոք հայ ժողովուրդը կարողանալո՞ւ է սեփական ջանքերով փոխել իրավիճակը և չցեղասպանվել՝ 21-րդ դարում։

Մեզանից է կախված, թե ինչ ճակատագրի մենք կարժանանք»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել