Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պարտության մասին

Ես այս հավաքականին հավատում եմ, անկախ այսօրվա խաղի արդյունքներից՝ կարծում եմ, որ ֆուտբոլի ազգային այս հավաքականը ունի ողնաշար։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք․ քիչ առաջ ավարտվել է Հայաստան Խորվաթիա խաղը, որն ավարտվել է հյուրերի հաղթանակով (Հայաստան 0- Խորվաթիա 1)։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ունի դիմագիծ, ունի կամք և լավ մարզիկ։

«Պետք է մեր թիմի կողքին լինենք և կարողանանք բոլոր իրավիճակներում աջակցենք, քաջալերենք։ Այնպես անենք, որ նույնիսկ պարտությունը նրանց չհուսահատեցնի։ Ֆուտբոլիստները պետք է իմանան, որ ՀՀ-ն իրենց թիկունքին կանգնած է»,-նշեց վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել