Իր նպատակների համար օգտագործել է 13-ամյա աղջկա անօգնական վիճակը

Նախկինում չդատված 22-ամյա Սարգիս Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. դեկտեմբերի 22-ին Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում գտնվող քարհանքի պահակատան տնակում իր սեռական կրքերին հագուրդ տալու նպատակով՝ օգտագործել է 13-ամյա Կարինե Հակոբյանի անօգնական վիճակը և  կատարել է սեռական բնույթի գործողություններ:

Ամբաստանյալը մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի  139-րդ հոդվածի հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ: Այսինքն՝ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որոնք կատարվել են տասնչորս տարին չլրացած տուժողի նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել