Այսօր՝ մայիսի 26-ին, ի թիվս Հանրապետության մյուս կրթօջախների, ուսումնական տարվա, իսկ շրջանավարների համար նաև դպրոցական կյանքի ավարտն ազդարարող Վերջին զանգը հնչել է Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան համար 11 ավագ դպրոցում:
Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դպրոցի տնօրեն Աիդա Գրիգորյանը ողջունելով ներկաներին, շնորհավորել է շրջանավարտներին ուսումնառության Վերջին զանգի կապակցությամբ:
«12-ամյա մարաթոնը ավարտվեց, եկավ սպասված ամենահիշարժան տոնը, որը լեցուն է՝ ջերմության ու երախտագիտության խոսքերով, բարեմաղթանքներով ու անմոռանալի պահերով: Դպրոցի վերջին զանգը, հասուն տարիքի առաջին զանգն է, որն ազդարարում է առավել պատասխանատու փուլի մեկնարկը: Ինչպիսինը կլինի այն՝ մեծապես կախված է ձեզանից»,- ասել է Ա. Գրիգորյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։