Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ ժամը 17։15 -ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։

Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և նրանց միջև միջակայքը՝ 6,5 րոպե է։

—————

Ինչպես արդեն հայտնել էինք, ժամը 14։48 -ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության։

Այսինքն ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։

Իսկ «Բարեկամություն» կայարանից ուղևորները ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան այնուհե իջնում գնացքից և տեղափոխվում են մյուս գիծ՝ «Գարեգին Նժդեհ» կայարան հասնելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել