Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան քաղաքում՝ մարտի 14-ի ցերեկը, 15-ին, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-ին,17-ի գիշերը և առավոտյան, 19-ի ցերեկը սպասվում է անձրև:

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` մարտի 14-ի ցերեկը, 15-ի, 18-ի և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 16-17-ին, 19-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:

Քամին՝ հարավարևելյան 2-4 մ/վրկ արագությամբ, մարտի 14-15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել