Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրի ձևը

Դեկտեմբերի 22-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրաման է ստորագրել, որով հաստատվել է «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրի օրինակելի ձևը։

Iravaban.net-ը հայտնում է, որ հրամանով սահմանված են նաև ծառայությունների մաստուցման պայմանները և դրանց խախտման դեպքում պատասխանատվությունը։

Պետպատվերի շրջանակներում անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալները ընդգրկում են բժշկական օգնություն և սպասարկում ստացող քաղաքացու բուժման համար անհրաժեշտ միջոցների հաստատված ծավալները, այդ թվում.

1. Բուժօգնություն ստացող պացիենտի ընդունման, ախտորոշման, բուժման պլանի և դուրս գրման իրականացումը գործող իրավական ակտերով սահմանված ձևերով և կարգով:

2. Բուժօգնություն ստացող պացիենտի բուժման համար անհրաժեշտ լաբորատոր ախտորոշիչ, գործիքային հետազոտությունների և/կամ մասնագիտացված խորհրդատվությունների ամբողջ ծավալով իրականացումը, ընդ որում արգելվում է պետպատվերով բուժման ուղեգիր ունեցող կամ անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող դեպքերում պետական պատվերի շրջանակներում բուժօգնության ստացման իրավունք ունեցող պացիենտներին մինչ ստացիոնար ընդունվելը վճարովի հետազոտություններ և/կամ մասնագիտացված խորհրդատվություններ իրականացնելը:

3.Բուժօգնություն ստացող պացիենտի բուժման համար անհրաժեշտ ծառայությունները, որոնք բացակայում են տվյալ բժշկական կազմակերպությունում, Կատարողը պարտավոր է կազմակերպել պայմանագրային հիմունքներով։

4. Լաբորատոր ախտորոշիչ և գործիքային հետազոտությունների և բուժման պլանի համապատասխանությունը ախտորոշմանը և բուժմանը:

5. Բուժօգնություն ստացող պացիենտի բուժման համար անհրաժեշտ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ապահովումը կազմակերպության միջոցների հաշվին, ընդ որում առանձին դեպքերում բուժումը պացիենտի կողմից ձեռք բերված դեղերով թույլատրվում է կազմակերպել միայն պացիենտի գրավոր համաձայնությամբ` հիվանդության պատմագրի մեջ ձևակերպված հիմնավորվածությամբ և բժշկական կազմակերպության ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի թույլտվությամբ:

6. Պետական պատվերով Բուժօգնություն ստացող պացիենտներին ապահովել անվճար հիվանդասենյակով, իսկ պացիենտի ցանկության դեպքում մատուցել վճարովի ոչ բժշկական ծառայություններ՝ տեսակցության վճար, խնամողի համար նախատեսված վճարումներ, լրացուցիչ հարմարություններով հիվանդասենյակի համար վճար և այլն: Ընդ որում, պացիենտի կողմից վճարովի ծառայության ընտրության դեպքում նրա հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:

7. Պետական պատվերով բուժման իրավունքունեցող պացիենտների Բուժօգնության նպատակով հերթ ագրումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N318-Ն որոշմամբ հաստատված «Բժշկական կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման կարգի պահանջների:

8. Աշխատողների աշխատավարձերը սահմանել Նախարարի հրամաններով հաստատված՝ աշխատողների աշխատանքի վարձատրության հաշվարկման և վճարման չափորոշիչներին և այլ իրավական ակտերին համապատասխան:

9. Պետպատվերի իրավունք ունեցող շահառուների դեպքում Կատարողի մեղքով Պատվիրատուի կողմից չընդունված դեպքերի ժամանակ Կատարողը իրավունք չունի փոխհատուցում պահանջել պացիենտներից:

Կատարողի կողմից իրականացվող մշտադիտարկումների, դիտարկումների, ուսումնասիրությունների ժամանակ դեպքի/երի կամ բուժհաստատության գործունեության վերաբերյալ պահանջվող փաստաթղթերի/ տեղեկատվության (այդ թվում վճարովի հիմունքներով մատուցված բժշկական օգնության և սպասարկման, ոչ բժշկական ծառայությունների վերաբերյալ) ներկայացում։

Հրամանի բոլոր մանրամասները՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել