Ջրանջատումներ Էրեբունի, Արաբկիր, Կենտրոն վարչական շրջաններում, Սյունիքի ու Կոտայքի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 26-ին

-ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Բելինսկի 1-30, Մուրացան 1-30, Լոռիս Մելիքյան 1-30, Խորենացի 160-168 տների Միչուրին փողոցի ջրամատակարարումը,

-ժամը 11։00-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ջրամատակարարումը,

-ժամը 11։15-16:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մ.Մաշտոց 14/20, 146-150 զույգ համարների, Գալստյան 60,62 շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Լոռիս Մելիքյան փողոցի ջրամատակարարումը,

-ժամը 11։30-16:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Արզնի գյուղի Առողջարանային 4 փողոցի, 4 թաղամասի ջրամատակարարումը,

-ժամը 11։30-16:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության 7-8, 12, 14, 16, 20 շենքերի, Բարեկամության, Ինտերնացիոնալ փողոցների, Կարմիր Բանակ փողոցի և նրբանցքների ջրամատակարարումը,

-ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սարի Թաղ 5, 8, 9 շարքերի ջրամատակարարումը,

-ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծ 23-31ա շենքերի, Արհեստավորներ, Կորի, Ե.Քոչար, Քաջազնունի, Աղյուսագործներ, Ռոստոմ, Ս. Վրացյան փողոցների, Նար Դոս 36-77 շենքերի և 30-70 տների ջրամատակարարումը,

-ժամը 12:00-15:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիրի վարչական շրջանի Վրացական 5 շենքի ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել