Հնարավոր կլինի Իրանից կամ Վրաստանից ցեմենտ ներկրել՝ մեկ տոննայի համար վճարելով 2 հազար դրամ

Այսուհետ հնարավոր է Իրանից կամ Վրաստանից ցեմենտ ներկրել՝ մեկ տոննայի համար վճարելով 2 հազար դրամ տուրք (նախկին 14 հազարի փոխարեն)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 10-ին ստորագրել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը:

Սա նշանակում է, որ այսուհետ հնարավոր է Իրանից կամ Վրաստանից ցեմենտ ներկրել՝ մեկ տոննայի համար վճարելով 2 հազար դրամ տուրք (նախկին 14 հազարի փոխարեն):

Հիշեցնեմ, որ ներկրելուց առաջ հարկավոր է դիմել էկոնոմիկայի նախարարություն, ստանալ ներկրման լիցենցիա և վճարել տուրքը: Էկոնոմիկայի նախարությունը մաքսիմալ կարճ ժամանակահատվածում կկազմակերպի այդ գործընթացը:

Ցեմենտի շուկայի դեֆիցիտը, որը խնդիրներ է ստեղծել կառուցապատողների համար, այսպիսով, կկարգավորվի ներկրման շնորհիվ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել