Մինչև 24 ժամ վթարային ջրանջատումներ Գեղարքունիքում, Վայոց ձորում, Երևանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 11-ի

-ժամը 07:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան 168-189, Սայաթ-Նովա 17-27, Նալբանդյան 40Ա-65 շենքերի, Խաղաղություն, Սարգիս Սևանցի, Գրիբայեդով, Գործարանային, Կոմիտաս, Բաբաջանյան, Էներգետիկներ փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 09:30-22:00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի, Եղեգնաձոր քաղաքի Զ.Անդրանիկ, Միկոյան, Գր.Նարեկացի, Մոմիկ, Պ.Սևակ, Չալաբյան, Զորավար Վարդան, Շահումյան փողոցների, Կամո 0-40 տների, Երևանյան 13, Արսենյան 2-5, 9, 31 շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան 10 շենքի, 60-117 շենքերի, Ն.Շենգավիթ 9 փողոց 1, 2, 3 հանրակացարանի շենքերի ջրամատակարարումը:

-ժամը 10:30-15:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սարի Թաղ 1, 2 փողոցների, Խորենացի 160-236 տների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել