Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԿԽՄԿ-ն, որպես չեզոք միջնորդ, մասնակցել է հայրենադարձման գործողությանը, որի ընթացքում ադրբեջանական իշխանությունները հայկական կողմին են վերադարձրել սեպտեմբերի ռազմական գործողությունների առնչությամբ պահվող հայերին։
Այս մասին հայտնում են Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակից։
Վերադարձածների թվում են այն անձինք, որոնց այցելել ենք սեպտեմբերի 23-ին։