Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ թիրախավորել է կոնկրետ խավերի. պատգամավոր

Այսօր սահմանամերձ համայնքներում ի թիվս այլ հանդիպումների, շփվեցի մի շարք ուսուցիչների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Մարդիկ տարակուսած են. ինչու է երկրի վարչապետը իրենց կրթության որակը կասկածի տակ դնում:

Ուսուցիչները մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ պատմում էին, թե ինչպես են իրենց կրթած սերունդներն այսօր խիզախորեն կանգնած պահպանում հայրենիքի սահմանները և նշում, որ մինչև վերջ շարունակելու են կատարել իրենց հայրենանվեր գործը՝ կրթելով սահմանամերձ համայնքերում ապրող երեխաներին: Զրույցներից պարզ դարձավ, որ ուսուցիչներից շատերի աշխատավարձն անգամ 70 հազար ՀՀ դրամը չի գերազանցում, սակայն նրանք բարձր են պահում մանկավարժի մասնագիտության վարկանիշը և մեծ պատասխանատվությամբ վերաբերվում իրենց մասնագիտական պարտականությունների կատարմանը։

Եվ հիմա մեծ հարց է առաջանում ինչ անեն մարզերում ուսուցիչները, եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նրանց ցածր աշխատավարձ է տալիս. չաշխատե՞ն, նշանակում է գյուղերում երեխաները անկիրթ պիտի մեծանան, աշխատե՞ն այդքան ցածր աշխատավարձով, նշանակում է, որ ընդունում են՝ իրենք լավ կրթություն չունեն, դրա համար ստանում են ցածր աշխատավարձ:

Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ թիրախավորել է կոնկրետ խավերի, ինչն անթուլտրելի է: Գյուղերում մարդիկ ստիպված են լինում շատ ավելի ցածր աշխատավարձով աշխատել, քանի որ այլընտրանք չունեն:

Հ. Գ. Նիկոլ Փաշինյանը կրթության մասին խոսելիս պետք է սկսի սեփական թիմից ու շրջապատից: Պատգամավորներ ու պաշտոնյաներ կան, որ անգամ բարձրագույն կրթություն չունեն, բայց միլիոններ են վաստակում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել