Հայաստանը՝ անդամակցելով ԱՊՀ-ին, չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Մեսրոպ Առաքելյան

Ընդհանրապես, մեր պետության կարևորագույն խնդիրներից մեկը մեր պատմության, այդ թվում նորագույն պատմության կեղծումն է, կամ առնվազն չիմացությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Հայաստանը՝ անդամակցելով ԱՊՀ-ին, չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

1991թ. դեկտեմբերին ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը Հայաստանի Գերագույն խորհուրդը վավերացրել է 1992թ. փետրվարին՝ մի շարք վերապահումներով, որոնցից մեկը հետևյալն է.

Համաձայնագիրը բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջև, այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետությունների Համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով։

Այս վերապահումով Հայաստանը փաստացի ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես ԱՊՀ անդամ երկրներին հավասարազոր սուբյեկտ»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել