Ովքե՞ր կարող են դիմել Սահմանադրական դատարան

Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել՝

1) Հանրապետության Նախագահը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1, 2, 3, 7-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.
2) Ազգային ժողովը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3, 5, 7-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.
3) պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում.
4) կառավարությունը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1, 6, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.
5) տեղական ինքնակառավարման մարմինները՝ իրենց սահմանադրական իրավունքները խախտող պետական մարմինների՝ նորմատիվ ակտերի Սահմանադրությանըհամապատասխանության հարցով.
6) յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը.
7) դատարանները և գլխավոր դատախազը՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով.
8) մարդու իրավունքների պաշտպանը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներինհամապատասխանության հարցերով.
9) Հանրապետության Նախագահի և պատգամավորության թեկնածուները՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ և 4-րդ կետերի շրջանակներում իրենցառնչվող հարցերով:

Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել