Կոչ ենք անում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ. Պարեկային ծառայություն

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Վարդավառի առթիվ Պարեկային ծառայության Երևանի, Շիրակի և Լոռու մարզերի ստորաբաժանումները հուլիսի 24-ին անցնելու են ուժեղացված ծառայության։

Հորդորում ենք խստորեն պահպանել ոչ միայն ճանապարհային երթևեկության, այլև համակեցության կանոնները։ Պարեկները հետևողականորեն արձագանքելու են հասարակական կարգի ցանկացած խախտման։ Կոչ ենք անում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ, որպեսզի տոնական օրն անցնի առանց միջադեպերի և իր խորհրդին համահունչ։ Այս գործում կարևոր է յուրաքանչյուրիս իրավագիտակից ու իրավահարգ վարքագիծը։

Պարեկային ծառայությունը կանխավ շնորհավորում է Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ ու մաղթում անվտանգ և առանց միջադեպերի օր»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել