ԱԻՆ նախարարը Տավուշի մարզ է մեկնել

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցիս ընթացքում եղել եմ մարզում գործող բոլոր 12 հենակետերում։ Այս մասին հայտնու է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Շրջեցի հենակետերի տարածքում և ծանոթացա գույքային և տեխնիկական հագեցվածությանը, բայց առավելապես տպավորեց հենակետերում աշխատող փրկարարների հանդեպ բնակչության վերաբերմունքը։

Ընդգծելով ԱԻն քաղաքացիական պաշտպանության ծառայողների կողմից իրականացվող առաքելությունը՝ հատկապես ցանկանում եմ շեշտադրել ծառայողների բարձր մասնագիտական պատրաստվածության կարևորությունը ինչպես տարբեր արտակարգ իրավիճակներում պահպանության, փրկարարական, հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու, այնպես էլ՝ անհրաժեշտության դեպքում բնակչությանն առաջին բուժօգնություն ցույց տալու համար:

ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ծառայողների ներկայությունը հատկապես սահմանային համայնքներում գոտեպնդում է տեղի բնակչությանն ու լրացուցիչ վստահություն հաղորդում։

Մեկ անգամ ևս հիացա սահմանին ապրող հայի ուժով, կամքով, հայրենիքի հանդեպ անսահման նվիրումով»,-նշել է նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել