Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր․ կոչ եմ անում հրավիրել արտահերթ, շտապ նիստ․ փաստաբան

Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, տեղեկացնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Թեև Նարեկ Մանթաշյանը չի ցանկանում, որպեսզի պաշտպանական կողմը հրապարակային խոսի իր առողջական խնդիրների մասին, բայց դա դատավոր Կարեն Ֆարխոյանը ընկալել է որպես անգործության հիմք: 10 օրից ավելի է՝ ներկայացրել եմ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և շտապ արտահերթ նիստ նշանակելու միջնորդութուն, որը դատավորի կողմից անտեսվել է, իսկ դատարանից ամեն օր ասում են, որ նոր են ստացել միջնորդությունը: Ակնհայտ է, որ Նարեկ Մանթաշյանի հետապնդումը քաղաքական բնույթ ունի, բայց սա արդեն կյանքի և մահվան հարց է, քանի որ շաքարային դիաբետի ցուցանիշը 25-28 մմոլ/լ է, իսկ ինսուլինային կախվածությունը՝ 80-ից ավելի:

Կոչ եմ անում դատավոր Ֆարխոյանին դուրս գալ «գործադուլից» և հրավիրել արտահերթ, շտապ նիստ և քննարկել ներկայացված միջնորդությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել