Վարչապետը հանձնարարական տվեց հայ-թուրքական սահմանի բացման հարցի վերաբերյալ

Տեղյակ եք, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության` երկու երկրների միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար և Թուրքիա Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա շատ կարևոր է որպեսզի մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը: Իմ հանձնարարությունն է, որպեսզի կոորդինացված աշխատենք, որ ինչքան հնարավոր է շուտ հասնենք արդյունքի»,-նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել