Մենք փորձում ենք ավելի կատարյալ դարձնել մեր վարչական համակարգը, բայց ՎԻՎ խորհրդային ժամանակ ընդունված օրենքն ունենք․ Հակոբ Գրիգորյան

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի 3 թեկնածուների ընտրության հարցերը։ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 9 անձի, այդ թվում՝ Հակոբ Գրիգորյանի, Քրիստինե Մկոյանի և Արթուր Պողոսյանի թեկնածությունները։

Հարկ է նշել, որ Հակոբ Գրիգորյանը դատավոր չէ։ 2009 թվականից մինչ այժմ աշխատում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի իրավաբանական տնօրինության դատական և վարչական գործերի բաժնի ավագ խորհրդատու է, Փաստաբանների պալատի անդամ։

«Մենք փորձում ենք ավելի կատարյալ դարձնել մեր վարչական համակարգը, սակայն ոչ մեկս չենք նկատել կամ նկատել ենք՝ չենք ասում՝ Վարչական իրավախախտումների մասին օրենքն ընդունված է դեռևս 1986 թվականին։ Ստացվում է, որ միակ օրենքներից է, որ խորհրդային ժամանակ ընդունված օրենքն ունենք, ամեն անգամ փոփոխություն մտցնելով փորձում ենք մեզ հարմարեցնել այն»,-ասաց նա։

Հակոբ Գրիգորյանի կենսագրությանը ծանոթացեք այստեղ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել