21-ամյա աղջիկը 2 միլիոն 800 հազար դրամի ոսկյա զարդեր է գողացել

Իջևան քաղաքի մի բնակչուհի ոստիկանությունում հայտարարություն էր տվել, որ հարմարեցված բանալիով մուտքի դռան փականը բացելով՝ իր բնակարանից գողացել են 29 կտոր ոսկյա զարդեր` պատճառելով 2.800.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Իջևան քաղաքի Անկախության փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Հայարփի Դ.-ն:

Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը: Գողոնը մասամբ առգրավված է:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել