Հղի կամ իրենց մոտ երեխա ունեցող կանանց պատժախուց տեղափոխելն արգելվում է

Կալանավորված կանայք իրավունք ունեն կալանքի տակ գտնվելու ընթացքում իրենց մոտ պահել մինչև երեք տարեկան իրենց երեխաներին:

Այս հոդվածը սահմանվում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքով:

Հղի կամ իրենց մոտ երեխա ունեցող ձերբակալված կամ կալանավորված կանանց համար ստեղծվում են համապատասխան նյութակենցաղային պայմաններ, կազմակերպվում է մասնագիտացված բուժսպասարկում:

Օրենքը սահմանում է նաև, որ հղի կամ իրենց մոտ երեխա ունեցող կանանց, որպես տույժի միջոց, պատժախուց տեղափոխելն արգելվում է:

Հիվանդության, ծնողական պարտականությունները բարեխղճորեն չկատարելու, երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու, ինչպես նաև ներքին կանոնակարգի խախտումներ թույլ տալու դեպքերումձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը կարող է միջնորդություն ներկայացնել դատարան` կալանավորված անձին ծնողական իրավունքներից զրկելու և (կամ) երեխային այլ անձանց խնամքին հանձնելու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել