Գնումների հրավերի բովանդակությունը

Հրավերը պետք է պարունակի`

1) հղում հրապարակված հայտարարությանը` ի լրումն որի տրամադրվում է հրավերը.

2) հայտերի պատրաստման հրահանգները.

3) որակավորման չափանիշները, մասնակցության իրավունքի պահանջները և դրանց գնահատման կարգը.

4) գնման առարկայի բնութագրերը.

5) հայտերի գնահատման և հաղթողի ընտրության կարգը.

6) պայմանագրի նախագիծը.

7) եթե գնումն իրականացվում է չափաբաժիններով և մասնակիցներին թույլատրվում է հայտեր ներկայացնել գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների միայն մի մասի համար, ապա դրա պայմանները և կարգը.

8) հայտով ներկայացվող գնի հաշվարկման կարգը.

9) նշում այն մասին, որ առաջարկվող գինը ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արժեքից բացի ներառում է փոխադրման, ապահովագրման, տուրքերի, հարկերի, այլ վճարումների գծով ծախսերը և չի կարող պակաս լինել դրանց ինքնարժեքից, որի հաշվարկը պետք է ներկայացվի հայտով.

10) հայտի և պայմանագրի կատարման ապահովմանը վերաբերող պահանջները.

11) հայտերի ներկայացման պայմանները, ներառյալ ձևը, տեղը, ժամկետը և հայտի լեզուն, հայտերի վավերականության ժամկետը.

12) գնման գործընթացի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կարգը, տեղեկություններ մասնակիցների հետ կազմակերպվելիք հանդիպումների մասին, ինչպես նաև գնահատող հանձնաժողովի քարտուղարի անունը և ազգանունը.

14) հայտերի բացման ձևը, վայրը, օրը և ժամը.

15) տվյալ գնմանը վերաբերող` «Գնումների մասին» ՀՀ օրենքի և իրավական այլ ակտերի դրույթներին կատարված հղումները.

16) պայմանագիր կնքելու առաջարկը ներկայացնելու պայմանները.

17) գնման գործընթացի հետ կապված գործողությունները (անգործությունը) և (կամ) ընդունված որոշումները բողոքարկելու մասնակցի իրավունքը և կարգը.

18) հայտը մերժելու հիմքերը.

19) պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարության հրապարակման տարբերակը.

20) հայտի նախապատրաստման, ներկայացման, բացման և գնահատման, ինչպես նաև գնումների վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

Հրավերում նախատեսվում է նաև, որ մասնակիցը`

1) գնումներին մասնակցելու իր իրավունքը և հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին համապատասխանությունը հիմնավորելու համար հայտով ներկայացնում է իր կողմից հաստատված հայտարարություն, պայմանով, որ մասնակիցը պարտավորվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ներկայացնել հայտարարությունը հիմնավորող` հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները).

2) հայտով ներկայացնում է իր կողմից հաստատված հայտարարություն` գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնության բացակայության մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել