Վրաերթի հետևանքով տուժել են երկու անչափահաս աղջիկներ

Հունիսի 2-ին, ժամը 21.15-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ահազանգ է ստացվել, որ կոնյակի գործարանի մոտ վրաերթ է տեղի ունեցել և կան տուժողներ:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.10-ին,    «Օպել Կորսա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծովակալ Իսակովի և Բարձրաբերդի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17 և 4-ամյա աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ
կատարվում է քննություն:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել