Շոպենը չէր սիրում համերգներ տալ

Ֆրեդերիկ Շոպենը մեծ երաժիշտ և վիրտուոզ դաշնակահար էր, թեև չէր սիրում համերգներ տալ։ Նա համարվում է «ռոմանտիկ երաժշտության» մեծագույն վարպետներից մեկը: Հիմնականում գրել է դաշնամուրային ստեղծագործություններ. նրա մազուրկաները, պոլոնեզները, բալլադաները, վալսերը բոլորի կողմից ճանաչված գլուխգործոցներ են: Նրա ընկեր Ռոբերտ Շումանը ասում էր. Շոպենի ստեղծագործությունները նման են ծաղիկներով ծածկված թնդանոթների։

Շոպենի երաժշտության հրաշալի հատկություններից է նրա հասանելիությունը։ Այն կարծես հոսում է «սրտից դեպի սիրտ»։ Նա օժտված էր բացառիկ մեղեդայնության զգացումով։ Շոպենի վերջին ելույթը կայացավ 1848 թվականի նոյեմբերի 16-ին Լոնդոնի Գիլդհոլի համերգասրահում, իսկ համերգի հասույթը փոխանցեց լեհ փախստականների ֆոնդին:

Իսկ ինչպիսի՞ սոցիալական ապահովության երաշխիքներ են գործում Հայաստանում փախստականների համար:

Համաձայն «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի` ՀՀ տարածքում ապաստան ստացած փախստականներն իրավունք ունեն օգտվելու ՀՀ օրենսդրությամբ ՀՀ քաղաքացիների համար սահմանված սոցիալական ծառայություններից, ստանալու պետական նպաստներ և դրամական այլ օգնություններ, ժամանակավոր անաշխատունակության, արտադրությունում աշխատանքային խեղման, դժբախտ պատահարների և մասնագիտական հիվանդությունների դեպքերի համար տրվող նպաստներ, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում, ինչպես նաև ունեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակային ապահովության, գործազրկության դեպքում` սոցիալական պաշտպանության իրավունք, եթե նրանք բավարարում են տվյալ ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները: ՀՀ-ում ապաստան հայցողներն ու ապաստան չստացած փախստականներն ունեն պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու` ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունք, եթե բավարարում են այդ ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջները:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել