Խուլիգանություն

Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը 50 000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ պատժվում է տուգանքով՝ 100 000 ՀՀ դրամից մինչև 300 000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Վերը նշված մասով նախատեսված արարքը, որը՝
1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով,
4) զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,
5) զուգորդվել է բացառիկ ցինիզմով՝
պատժվում է տուգանքով՝ 200 000 ՀՀ դրամից մինչև 500 000 ՀՀ դրամի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Նշված հոդվածի երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել