Մեղադրվում են ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն են գործադրելու մեջ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործը ըստ մեղադրանքի`Նորիկ Մ.-ի և Կարեն Հ.-ի:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, Նորիկ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ.-ի նոյեմբերի 03-ին` ժամը 01-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ մասի վարորդ, ոստիկանության ավագ Արեն Ս.-ի նկատմամբ` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կարեն Հ.-ի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ.-ի նոյեմբերի 03-ին` ժամը 01-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում կյանքի համար ոչ վտանգավր բռնություն է գործադրել ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ մասի վարորդ, ոստիկանության ավագ Արեն Ս.-ի նկատմամբ` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ:

Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել