Ավտովթար Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին. կա 1 զոհ, 2 վիրավոր

Մայիսի 8-ին, ժամը 03.47-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին`Մալիշկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտականհաշվարկ:

ԱԻՆ-ից տեղեկացնում, են որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Երևան-Մեղրիավտոճանապարհի 125-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 84LP880 պետհամարանիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել հարակից ձորը, ինչի հետևանքով վարորդ1992թ. ծնված Գարիկ Ղազարյանը տեղում զոհվել է:

Ուղևորներից մեկը` 1992թ. ծնված Արմեն Վարդանյանն ինքնուրույն դուրս է եկել ճանապարհիերթևեկելի հատված: Իսկ 1992թ. ծնված Տարոն Հովհաննիսյանին ավտոմեքենայից դուրս ենբերել հրշեջ-փրկարարները:

Ուղևորներ Ա.Վարդանյանը և Տ.Հովհաննիսյանը տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքիբժշկական կենտրոն

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Աղբյուրը Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել