Ե՞րբ կարող է դատապարտյալը ներգրավվել չվարձատրվող աշխատանքների

Ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ դատապարտյալն իր համաձայնությամբ առանց վարձատրության կարող է ներգրավվել ուղղիչ հիմնարկի կամ դրան հարող տարածքների բարեկարգման աշխատանքներին։

Դատապարտյալը չվարձատրվող աշխատանքների ներգրավվում է հերթականությամբ՝ ոչ հանգստյան ժամերին՝ օրական երկու ժամից ոչ ավելի ժամանակով:

Առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ, հղի, կենսաթոշակային տարիքի հասած դատապարտյալին չվարձատրվող աշխատանքների ներգրավելն արգելվում է։

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել