Ապտակել է ժամկետային զինծառայող Արամին

Սյունիքի մարզի ընդահնուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Անդրեյ Հ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. ամռանը ծառայության անհրաժեշտությունից չբխող տրված հանձնարարությունը չկատարելու պատճառով ժամը 11:30-ի սահմաններում աշխատասենյակում ապտակել է ժամկետային զինծառայող` Արամ Զ.-ի ձախ ականջի շրջանում` պատճառելով ձախ ականջի սուր կատարյալ օտիտի ձևով առողջության միջին վնաս` առողջության տևական քայքայումով մարնական վնասվածք:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի` պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել