Մտել է «Ռոզա-Անի» ՍՊԸ-ին պատկանող պահեստ և կատարել գողություն

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Արտակ Հ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապրիլի սկզբներից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իր մորեղբոր որդի Հակոբ Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մեկ միասնական հանցավոր մտադրությամբ, շարունակաբար, պատուհանը կոտրելու եղանակով մետաղյա ճաղավանդակի արանքով ապօրինի մուտք է գործել Արմավիրի Փ/Ա կահույքի ֆաբրիկայի տարածքում գտնվող «Ռոզա-Անի» ՍՊԸ-ին պատկանող պահեստ և այնտեղից կատարել խոշոր չափի` 1.325.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 47հատ ապակե բամբակի և 51արկղ տարբեր չափերի շինարարական մեխի գողություն:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել